Լրահոս

28.12.2023 11:40


Երևանում ողբերգական ավտովթարի մասնակիցներից՝ ՀՔԾ նախկին աշխատակիցը, ով հետո դարձել է փաստաբան, եղել է ոչ սթափ

Երևանում ողբերգական ավտովթարի մասնակիցներից՝ ՀՔԾ նախկին աշխատակիցը, ով հետո դարձել է փաստաբան, եղել է ոչ սթափ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս տարվա օգոստոսի 12-ին Երևանում՝ Կոմիտասի պողոտայում, ժողովրդին հայտնի «Հարկայինի» դիմաց ողբերգական ավտովթարի փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ford Fusion-ի վարորդ Երևանի բնակիչ 37-ամյա Հրաչյա Մուշեղյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:

Հ. Մուշեղյանը նախկինում աշխատել է իրավապահ համակարգում, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունում, ապա ազատվել է ՀՔԾ-ից և զբաղվել փաստաբանական գործունեությամբ, ու ցավալին այն է, որ սույն պարոնը, ով քաջ ծանոթ եղել իրավապահ համակարգի նիստուկացին, գուցե վստահ լինելով իր կարողությունների վրա, խմած՝ ավտովթարի պատճառ է դարձել (ըստ տեղեկության՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որը պարզվելու է, ու դարձել է ողբերգական ավտովթարի հեղինակ):

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 12-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01․20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Հարկայինի դիմաց», ճակատ ճակատի բախվել էին 37-ամյա Հրաչյա Մուշեղյանի վարած Ford Fusion մակնիշի և 54-ամյա Անդրանիկ Առաքելյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Volkswagen Golf-ի վարորդը տեղում մահացել էր։

Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, իսկ Volkswagen-ի ուղևոր Նվարդ Կոճապանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն․ կնոջ առողջական վիճակը բժիշկները գնահատել էին ծանր։

Ford Fusion-ի վարորդը տեղափոխվել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն էին կատարել պարեկները՝ նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը