Լրահոս

28.12.2023 14:51


Երևան-Երասխ ճանապարհին բախվել են Mazda-ն ու ՎԱԶ-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Երևան-Երասխ ճանապարհին բախվել են Mazda-ն ու ՎԱԶ-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարտաի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Մարտիրոսյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Կամո Մարտիրոսյանի վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով ՎԱԶ 21099-ը գլխիվայր շրջվել է, վարորդը տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը