Թեև Երևանի ավագանու նիստը ուղիղ հեռարձակվել է, ամեն ինչ բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, բայց դեռ կան մանիպուլյատորներ, որոնք տարածում են, թե, իբր, իմ կողմից քվեարկությանը մասնակցելով, քվորում ապահովելով ու «դեմ» քվեարկելով է հնարավոր դարձել տեղական տուրքերի ու վճարների թանկացումը, կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գների ավելացումը։
Դա ԼԿՏԻ ՍՈՒՏ է։
Ովքեր չիմանալով են տարածում այդ սուտը, թող նայեն ավագանու նիստի տեսագրությունը և հասականան, որ սխալվում են։ Իսկ ովքեր շատ լավ գիտեն, որ դա այդպես չէ, բայց այդուհանդերձ ստեր են տարածում, դրանք անբարոյականներ են և Նիկոլ Փաշինյանից ոչնչով չեն տարբերվում իրենց մանիպուլյացիաներով ու ստախոսությամբ։
Իրականությունն այն է, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը, որը հարկերի բարձրացման դեմ իրականացվող արշավի դրոշակակիրն է, ամբողջ կազմով ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ տեղական տուրքերի ու վճարների, այդ թվում՝ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների բարձրացում նախատեսող որոշման քվեարկությանը։ Մենք այդ քվեարկության ժամանակ նույնիսկ դահլիճում չենք եղել։
Մենք չենք մասնակցել քվեարկությանը՝ այն հաշվարկով, որ քվորում չի ապահովվի և թանկացումները չեն լինի, սակայն «Հանրային ձայնը» մասնակցել է քվեարկությանը՝ դրանով իսկ օգնելով «Քաղաքացիական պայմանագիր» + «Հանրապետություն» կոալիցիային անցկացնել հարկային բեռի ավելացման իրենց որոշումները։ Սա՛ է միակ ճշմարտությունը։
Այնպես որ սուտ ու կեղծիք տարածողները նիկոլություն են անում և փորձում են զրպարտել ինձ և մեր խմբակցությունը։ Բայց ինչպես հայտնի է, ստի ոտքերը կարճ են լինում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Նիկոլական սուտ և տարատեսակ նիկոլների շառ