Լրահոս

29.12.2023 11:59


Մինչև փետրվարի 15-ը արգելվելու է բեռնատարների և տուրիստական ավտոբուսների երթևեկությունը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածում

Մինչև փետրվարի 15-ը արգելվելու է բեռնատարների և տուրիստական ավտոբուսների երթևեկությունը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածում

Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են‚ որ Օձունի խաչմերուկում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև 2024թ․ փետրվարի 15-ը ժամանակավորապես արգելվելու է կցորդով կամ կիսակցորդով բեռնատար տրանսպորտային միջոցների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատման տեղամասում։

Տվյալ ճանապարհահատվածի շրջանցման համար առաջարկված ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սխեման ներկայացվում է։

Այն համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը