Կարծիք

29.12.2023 12:04


Ինչո՞ւ «տարածաշրջանից հեռացող ՌԴ-ն» ազատ առևտրի համաձայնագիր ստորագրեց Իրանի հետ (տեսանյութ)

Ինչո՞ւ «տարածաշրջանից հեռացող ՌԴ-ն» ազատ առևտրի համաձայնագիր ստորագրեց Իրանի հետ (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

«Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից»

«Մենք պետք է հիմա «անվտանգության բարձիկ» ստեղծենք, այն դեպքի համար եթե Ռուսաստանը շուտով լքի տարածաշրջանը», «Հայաստանը պարտավոր է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ Ռուսաստանը հեռանում է մեզանից, նա շահագրգռված չէ տարածաշրջանով»: Ծանո՞թ ձևակերպումներ են։ Այո՛, դա հենց այն է, ինչ Հայաստանի իշխանությունները քարոզում են 2022 թվականի կեսերից՝ օգտագործելով բոլոր լրատվամիջոցները և ժամանակակից այլ հաղորդակցությունները։ Միևնույն ժամանակ, իրականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ ժողովրդին կրկին խաբեցին, և Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում տարածաշրջանից, այլև 2022 թվականի փետրվարից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների շրջանակներում Անդրկովկասյան տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական օրակարգում գնալով ավելի է կարևորվում։

Այս խորագրի վերջին նյութերը