Գյումրիում փլուզվել է Ֆուտբոլի ակադեմիայի քարե պարիսպը. քարերի տակ հայտնաբերել են տղամարդու դի
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունցել Շիրակի մարզում:
Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ Մուշ 2 10/5 հասցեում, Ֆուտբոլի ակադեմիայի քարե պարիսպը փլուզվել է:
Տարածքը պարեկները սահմանազատել են, փրկարարներն էլ փլուզված պարսպի տակ հայտնաբերել են տղամարդու դի:
Մահացածը 68-ամյա Նավասարդ Մ.-ն էր, ով այդ պահին պարսպի կողքով անցնելի է եղել, երբ մոտ 25 մ երկարությամբ ու 2 մ լայնությամբ պատը փլուզվել է նրա վրա: