Լրահոս

29.12.2023 21:24


Գյումրու 2024 բյուջեի նախագիծը չհաստատվեց

Գյումրու 2024 բյուջեի նախագիծը չհաստատվեց

Գյումրու 2024 բյուջեի նախագիծը չհաստատվեց։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին՝ ավագանու վերջին՝ արտահերթ նիստին ավագանու ներկա 32 անդամից քաղաքի հաջորդ տարվա գլխավոր փաստաթղթին կողմ քվեարկեց 15-ը։ Ձայների նույն բաշխումով չանցավ նաև 2024 թվականի աշխատանքային պլանը։

Փոխարենը ձայների մեծամասնությամբ «Բալասանյան» դաշինքն ընտրեց երկու փոխքաղաքապետերին՝ առաջին տեղակալ՝ Լուսինե Սանոյանին՝ 17 կողմ, 11 դեմ, 4 ձեռնպահով և Սուրեն Ջանոյանը 17 կողմ, 11 դեմ, 4 ձեռնպահ։ Ավագանու անդամ Լուսինե Սանոյանը 2016 թվականից մինչ օրս հանդիսանում է «Գյումրի-Գարեջուր» գործարանի փոխտնօրեն, իսկ Սուրեն Ջանոյանը՝ մինչ այս եղել է նախ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բյուջեի և եկամուտների հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի պաշտոնակատար:

Մինչ բյուջեն օրակարգային հարց դարձնելը, այն մի քանի օր առաջ ներկայացվել էր քննարկման․ ներկայացված բյուջեն կազմում է 5 մլդ 767,7 մլն, որից 3 մլրդ 522, 7 մլն-ն կազմում է դոտացիան, 2 մլդ 245 մլն-ն՝ սեփական եկամուտները՝ 2023 թ.-ի համեմատ բյուջեն ավել էր 1 մլրդ 276, մլն-ով, որի մեջ դոտացիայի աճը կազմում է 934,3 մլն։ Բյուջեին դեմ քվեարկած Քաղաքացիական պայմանագիր և Զարթոնք կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքով այն իրատեսական չէ ու չի լուծում քաղաքի խնդիրները:

Այս խորագրի վերջին նյութերը