Աշխարհ

30.12.2023 17:39


2300 տարեկան բազմապատկման աղյուսակի հնագույն նմուշ է հայտնաբերվել Չինաստանում

2300 տարեկան բազմապատկման աղյուսակի հնագույն նմուշ է հայտնաբերվել Չինաստանում

Հնագետները գտել են բազմապատկման աղյուսակի հնագույն նմուշներ չինական 2300-ամյա դամբարանում, տեղեկացրել է Arkeonews-ը։

Այն գտել են Ցզինչժոու քաղաքում (Հուբեյ նահանգ)։ M1093 թվով դամբարանում հայտնաբերվել են հազարավոր թղթեր, որոնց վրա կան ավելի քան 30 հազար խորհրդանշաններ, որոնք վերաբերում են մաթեմատիկային, գրականությանը, անասնաբուծությանը և բժշկությանը։ Բամբուկե թղթերը ամենատարածվածն էին գրության համար։

Դրանց վերծանումը ցույց է տվել, որ բամբուկի վրա գրված էր. «հինգ անգամ յոթ-երեսուն գումարած հինգ, չորս անգամ յոթ-քսան գումարած ութ, երեք անգամ յոթ-քսան գումարած մեկ»։ Գիտնականները հայտնաբերել են նաև հանրահաշվական աղյուսակի հնագույն հայտնի օրինակը։

Ծածկագրերը վերաբերում են Մարտնչող թագավորությունների շրջանին (մ.թ.ա. 475-221թթ.), որն ավարտվել է Ցին Շիհուանդի կայսեր կառավարմամբ, նա միավորել է պառակտված Չինաստանը և հիմնել Ցին հարստությունը։

Մինչ այս հայտնագործությունը բազմապատկման հնագույն աղյուսակ էին համարվում Հունան կենտրոնական նահանգում գտնված բամբուկե թղթերը, դրանք մեկ հարյուրամյակ ավելի երիտասարդ են, քան Ցզինչժոուում հայտնաբերվածները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը