Վեդիում 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota-ով բախվել է էլեկտրասյանը, ապա՝ եղևնիներին
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Խոսրով Աղաբեկյանը իր վարած Toyota Belta մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու օղակաձև հատվածում տեղադրված եղևնիներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Խ․ Աղաբեկյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար նա զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։