Լրահոս

30.12.2023 12:52


Երևանում թիվ 97 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Երևանում թիվ 97 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած Zhongtong մակնիշի ավտոբուսով Նուբարաշենի խճուղի թիվ 9 հասցեում վրաերթի է ենթարկել հետիոտն, 61-ամյա Նորիկ Ա․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։

Այս խորագրի վերջին նյութերը