Աշխարհ

31.12.2023 19:21


Տոնական եղևնու հին և նոր խաղալիքները. երբ և ինչպես են ստեղծվել տոնածառի խաղալիքները

Տոնական եղևնու հին և նոր խաղալիքները. երբ և ինչպես են ստեղծվել տոնածառի խաղալիքները

Տոնածառ զարդարելն ամանորյա հին ավանդույթ է, որը երեխաների ամենասիրելի զբաղմունքն է: Քչերը գիտեն, թե երբ և ինչպես են ստեղծվել տոնածառի խաղալիքներն ու ինչ գաղտնի խորհուրդ ունեն դրանք:

Untitled-1.jpg (963 KB)

Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում։ 19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում։ Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով։ 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը։ Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով։ Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետին ու Բեթղեհեմյան աստղը:

Untitled-2.jpg (1.10 MB)

Տոնածառի խաղալիքները պատմության լավագույն վկաներն են: Ամեն ժամանակաշրջան ունի իրեն բնորոշ թեմատիկ խաղալիքները: NEWS.am STYLE-ը իր ընթերցողներին է ներկայացնում տոնական եղևնու հին ու նոր խաղալիքների լուսանկարները:

Untitled-5.jpg (1.12 MB)

Untitled-4.jpg (762 KB)

Untitled-6.jpg (867 KB)

Untitled-7.jpg (565 KB)

Untitled-8.jpg (1.29 MB)

Untitled-9.jpg (992 KB)

Untitled-10.jpg (844 KB)

Untitled-11.jpg (1001 KB)

Untitled-12.jpg (824 KB)

Untitled-13.jpg (776 KB)

Untitled-14.jpg (952 KB)

Untitled-15.jpg (994 KB)

Untitled-16.jpg (716 KB)

Այս խորագրի վերջին նյութերը