Աշխարհ

03.11.2011 10:57


Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանական «vesti.az» լրատվամիջոցը գրում է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո բաժինը հայտնել է, որ, իբր, երեկ շփման գծում հայկական կողմի՝ հրադադարի խախտման հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի լեյտենանտ, 1986թ. ծնված Ալիև Էմին Էլմարօղլուն։ «7օր»–ը Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության պաշտպանության բանակից փորձել է ճշտել՝ արդյոք այս լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Մեզ հետ զրույցում ՊԲ հասարակայնության հետ կապերի  բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանն ասել է, որ հայկական կողմից հրադադարի ռեժիմը երբեք չի խախտվում։ –Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությանը, ապա այն ապատեղեկատվություն է՝ տարածված ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից,–ասել է նա։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը