BMW-ն Խանջյան փողոցում բախվել է MAN մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսին․ կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ռոբերտ Գրիգորյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 74 երթուղին սպասարկող MAN մակնիշի էկո ավտոբուսին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, BMW-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու փրկարար ծառայության փրկարարները, տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Տեղում սթափության փորձաքննության է ենթարկվել ավտոբուսի վարորդը՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Սարգիս Մինասյանը, պարզվել է որ նա եղել է սթափ։
BMW-ի վարորդը նույնպես եղել է սթափ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Թիվ 74 երթուղու ավտոբուսը սպասարկում է Դավիթաշեն 4-րդ թաղամասից դեպի Էրեբունի թանգարան երթուղին։