Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները 2023-ին ավելացել են 400 միլիոն խորանարդ մետրով
Ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել են 3,5%-ով և կազմել 11,8 մլրդ խմ։ Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի տվյալներին։
Ավելի վաղ՝ 2022 թվականին, եվրոպական երկրներ ադրբեջանական գազի արտահանման ծավալը հասել էր 11,4 միլիարդ խորանարդ մետրի։ Այսպիսով, 2023 թվականի վերջի դրությամբ կա 400 մլն խմ-ի աճ։
Շահբազովի խոսքով, դեկտեմբերի 31-ին լրացել է ուղիղ երեք տարի այն օրվանից, երբ սկսվել են Անդրադրիատիկ գազատարով (TAP) ադրբեջանական վառելիքի մատակարարումները Եվրոպա: Այս ընթացքում TAP-ի միջոցով Ադրբեջանից ավելի քան 31 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանվել եվրոպական երկրներ։
Ադրբեջանական գազի արտահանման աճը կապված է Եվրոպայում կապույտ վառելիքի պահանջարկի աճի հետ՝ Ռուսաստանից մատակարարումների կրճատման ֆոնին։ Ադրբեջանի մասնաբաժինը ԵՄ ներմուծման մեջ դեռևս փոքր է, սակայն վերջին ամիսներին Բաքուն ակտիվորեն ավելացնում է ծավալները՝ փորձելով փոխարինել ռուսական գազը և բավարարել եվրոպացի սպառողների կարիքները:

Աղբյուրը՝ news.am