Երևանում տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել․ այն բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային (տեսանյութ)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Նրա տեղեկություններով՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, պարեկները մոտեցել են և վարորդների ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար սահմանազատել տարածքը։ Այդ ժամանակ էլ տրոլեյբուսը հետընթաց է կատարել ու բախվել Պարեկային ծառայության ավտոմեքենային։
Դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից 2 մարտական հաշվարկ և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Հրդեհը բռնկել է Երևանի թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում։ Ուղևորներին շտապ տարհանել են դեպքի վայրի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները, որոնցից մեկը ձեռքերի շրջանում այրվածքներ է ստացել։