Լրահոս

02.01.2024 10:10


Վանաձորում՝ Փամբակ գետում, հայտնաբերվել է տղամարդու դի

Վանաձորում՝ Փամբակ գետում, հայտնաբերվել է տղամարդու դի

Հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմանում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձորի «Երրորդ մաս» թաղամասում գտնվող «Արմենիա Լադա» վայր, որտեղ հետնամասում՝ գետի մեջ, հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 73-ամյա Ռաֆիկ Գ․-ն է, որին գետի մեջ, մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել է Վանաձորի բնակիչ 37-ամյա Արսեն Ավետիսյանը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը