ԱՄՆ-ում սաղմերի սխալ փոխպատվաստման հետևանքով կորեացի կինն օտար մարդկանց երեխաների է լույս աշխարհ բերել. դատարանը նորածիններից մեկին վերադարձրել է հայ ծնողներին (լուսանկար)
ԱՄՆ-ում սաղմերի փոխպատվաստմամբ զբաղվող կլինիկայի անձնակազմի թույլ տված սխալի հետևանքով բազմաթիվ փորձերից հետո առաջին անգամ մայրացած կինն ու նրա ամուսինը ստիպված են եղել վերադարձնել ծնված երկվորյակներին, գրում է thedailybeast.com-ը:
Նյու Յորքից զույգը Կալիֆոռնիայի Cha Fertility Clinic պտղաբերության կլինիկայում սխալ էմբրիոնների փոխպատվաստման հետևանքով միանգամայն օտար մարդկանց երեխաների ծնող է դարձել: Ծագումով կորեացի կինն ու ամուսինը, որոնք դատարանի փաստաթղթերում նշվում են որպես A.P. և Y.Z., տարիներ շարունակ պայքարել են երեխա ունենալու համար, սակայն ապարդյուն: Զույգը 100,000 դոլար է ծախսել CHA կլինիկայում բուժվելու համար, ինչը հանգեցրել է հաջող հղիության: Հաստատության բժիշկներն ամուսիններին վստահեցրել են, որ երկվորյակ աղջիկներ են ունենալու: Բայց երբ կինը 2019 թվականի մարտին ծննդաբերել է, պարզվել է, որ լույս աշխարհ են եկել երկվորյակ տղաներ, որոնք բնավ նման չեն եղել իրենց ասիացի ծնողներին։
2019 թվականի հուլիսին ներկայացված հայցում զույգը նշել է, որ անմիջապես հասկացել են, որ ինչ-որ բան այն չէ, քանի որ երեխաները ասիական ծագում չունեն, ինչպես որ ծնողները: Ի վերջո ամուսինները ստիպված են եղել երեխաներին հանձնել իրենց կենսաբանական ծնողներին՝ երկու տարբեր զույգի, որոնք նույնպես բուժվել են այդ կլինիկայում և որոնց ևս սխալ սաղմեր են փոխպատվաստել:
Ինչպես հավելում է Daily Mail-ը, նորածին տղաներից մեկի խնամակալությունը տրվել է նրա գենետիկ մորը՝ Անի Մանուկյանին, և նրա ամուսնուն՝ Աշոտին, որոնք նույնպես դատի են տվել կլինիկային։
Անին և մյուս տղայի գենետիկ մայրը կլինիկայում են եղել 2018 թվականի օգոստոսին նույն օրը, երբ A.P. -ին փոխպատվաստել են իրենց սաղմերը, իսկ Անիին սխալմամբ փոխպատվաստել են մեկ այլ զույգի սաղմը: Անիի հղիությունն անհաջող է զարգացել, և այդ ամբողջ ընթացքում Մանուկյանները բոլորովին անտեղյակ են եղել, որ իրականում ծնող են դարձել: Ամեն ինչ փոխվել է, երբ 2019 թվականի մարտին նրանց զանգահարել են կլինիկայից՝ խնդրելով ԴՆԹ թեստ հանձնել։
Անիին և Աշոտին երեխային տալուց մեկ շաբաթ անց A.P.-ն և Y.Z.-ն մյուս տղային տվել են նրա կենսաբանական ընտանիքին:
A.P.-ն և Y.Z.-ն այժմ շահել են կլինիկայի դեմ դատն ու փոխհատուցում ստացել, սակայն գումարի չափը չի նշվում:
Անի Մանուկյանը, որը ևս դատի է տվել կլինիկային և շահել է դատը, խոստովանել է, որ ամեն օր աղոթում է այն կնոջ համար, որը լույս աշխարհ է բերել իր որդուն՝ Ալեքին:
«Նա ինն ամիս սրտի տակ կրել է երեխայիս, կերակրել է նրան, խնամել, տակդիրը փոխել։ Այս ամենը կարող էր այլ կերպ ավարտվել: Ես ամեն օր աղոթում եմ նրա համար, նա նույնպես այս իրավիճակի զոհն է, ինչպես ես»,-նշել են կինը։
Փաստաբան Ադամ Վուլֆը, որը ներկայացնում էր Մանուկյաններին, նշել է.«Թեև ես զբաղվել եմ պտղաբերության կենտրոնների չարաշահումների հարյուրավոր դեպքերով, CHA-ում այս ողբերգությունը իմ տեսած ամենասարսափելիներից է: Անին և Աշոտը իրենց ողջ հավատն ու վստահությունը տվել են CHA-ին։ Դրա դիմաց կլինիկան Անիին ու Աշոտին խաբել է և մեծ ցավ պատճառել»:

Աղբյուրը՝ tert.am