Լրահոս

02.01.2024 13:46


Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել․ 2 հրշեջ տեղափոխվել է հիվանդանոց

Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել․ 2 հրշեջ տեղափոխվել է հիվանդանոց

Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել, հրշեջներից 2-ը տուժել են, հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ հունվարի 1-ին ՝ ժամը 20։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել հրդեհի մասին։

«Կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից և հրշեջները մեծ դժվարությամբ էին կարողանում կրակի դեմն առնել»,-գրում է կայքը։

Կրակի դեմ մի քանի ժամ պայքարելուց հետո հրշեջներին հաջողվել է 23։50-ի սահմաններում մեկուսացնել, ապա մարել կրակը։

Այրվել է մոտ 2000 քմ տարածքում կուտակված աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում մի քանիսին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, իսկ 2 փրկարարի տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից 21 փրկարար։ Օգտագործվել է մոտ 86 տոննա ջուր։

Այս խորագրի վերջին նյութերը