Կարմիր ծովով Մովսեսի անցնելու աստվածաշնչյան հրաշքին գիտական բացատրություն են տվել
Հետազոտությունը ենթադրում է, որ Հին կտակարանում նկարագրված Կարմիր ծովի բացվելը Մովսեսի առջև, գուցե, հրաշք չէր և կարող էր տեղի ունենալ «օդերևութաբանական երևույթների» պատճառով։ Աստվածաշնչյան հրաշքը, երբ Մովսեսը բացեց Կարմիր ծովի ջրերը, կարող է բացատրվել գիտության օգնությամբ։ Նոր հետազոտությունը ենթադրում է, որ Մովսեսը, կիսելով Կարմիր ծովը, որպեսզի իսրայելցիներին թույլ տա փրկվել եգիպտացիներից, գուցե, բնավ էլ հրաշագործ չէր, գրել է Daily Mail-ը։
Լեսթերի համալսարանի Կենսաբանական գիտությունների դպրոցի տվյալներով՝ տեղի է ունեցել չորս բնական երևույթ, որոնք կարող էին բացատրել այդ շրջանի չորացումը, տեղեկացրել է «МК»-ն։
Հակառակ ալիքները, արևելյան քամիները, մակընթացային ալիքները և այսպես կոչված Ռոսսբի ալիքները, գուցե, առաջ են բերել ջրի եռք, բավական մեծ, որպեսզի մարդիկ կարողանան հատել ծովը ոտքով։
Բացատրություններից մեկը կարող է լինել այն երևույթը, որը կոչվում է քամու թուլացում, որի դեպքում ուժեղ և կայուն քամին կարող է իջեցնել ջրի մակարդակը մի շրջանում՝ միևնույն ժամանակ ստիպելով ջրին կուտակվել քամոտ կողմում։
Քամու արագությունը պետք է լինի «զգալի»,որպեսզի ջուրը պահի հեռավորության վրա երկարատև ընթացքում, նշել է հետազոտողների թիմը։
Կարմիր ծովով Մովսեսի անցնելու աստվածաշնչյան հրաշքին գիտական բացատրություն են տվել
Լեսթերի համալսարանի Կենսաբանական գիտությունների դպրոցի տվյալներով՝ տեղի է ունեցել չորս բնական երևույթ, որոնք կարող էին բացատրել այդ շրջանի չորացումը, տեղեկացրել է «МК»-ն։
Հակառակ ալիքները, արևելյան քամիները, մակընթացային ալիքները և այսպես կոչված Ռոսսբի ալիքները, գուցե, առաջ են բերել ջրի եռք, բավական մեծ, որպեսզի մարդիկ կարողանան հատել ծովը ոտքով։
Բացատրություններից մեկը կարող է լինել այն երևույթը, որը կոչվում է քամու թուլացում, որի դեպքում ուժեղ և կայուն քամին կարող է իջեցնել ջրի մակարդակը մի շրջանում՝ միևնույն ժամանակ ստիպելով ջրին կուտակվել քամոտ կողմում։
Քամու արագությունը պետք է լինի «զգալի», որպեսզի ջուրը պահի հեռավորության վրա երկարատև ընթացքում, նշել է հետազոտողների թիմը։
Աղբյուրը՝ news.am