Աշխարհ

03.01.2024 23:05


Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը 100-ից անցել է

Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը 100-ից անցել է

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի, վիրավորների թիվը՝ շուրջ 188-ի։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRIB լրատվամիջոցի հրապարակումը։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Պայթյունները տեղի են ունեցել Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։

Ըստ աղբյուրի՝ երկրի կառավարությունը հունվարի 4-ին ամբողջ երկրում սուգ է հայտարարել, Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի հիշատակին:

Այս խորագրի վերջին նյութերը