Աշխարհ

04.01.2024 11:11


Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է «խիստ պատասխան տալ» Իրանի ժողովրդի դեմ ահաբեկչությանը

Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է «խիստ պատասխան տալ» Իրանի ժողովրդի դեմ ահաբեկչությանը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ցավակցություն է հայտնել երկրի հարավում գտնվող Քերման քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների կապակցությամբ, որոնք ավելի քան 100 մարդու կյանք են խլել, հայտնում է Tasnim-ը։

«Իրանի ժողովրդի թշնամիները հերթական անգամ ողբերգություն են առաջացրել: Ահաբեկչությունների կազմակերպիչները, որոնք համոզել են հանցագործներին կատարել այդ ահաբեկչական գործողությունները, անպայման կներկայանան դատարան։ Նրանք պետք է իմանան, որ այս ահաբեկչությանը կհետևի կոշտ պատասխան»,-ասել է նա։

Առաջնորդը նաեւ ապաքինում է մաղթել վիրավորներին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը