Ինչպե՞ս կպատասխանի Թեհրանը Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությանը
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հրամանատարներին կոչ է արել խուսափել ԱՄՆ–ի հետ անմիջական ռազմական առճակատումից և հրամայել է պատասխան գործողությունները սահմանափակել Իսրայելի դեմ գործողություններով և ամերիկյան բազաների վրա «պրոքսի խմբավորւմների» գրոհներով։ Այս մասին հայտնում է «New York Times» թերթը։
Ավելի վաղ Խամենեին կոշտ պատասխան և արդարացի պատիժ էր խոստացել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կատարողներին և կազմակերպիչներին։
Սակայն աղբյուրները թերթին հայտնել են, որ Իրանի գերագույն ղեկավարը հրամանատարներին հորդորել է ռազմավարական համբերություն դրսևորել և ամեն գնով խուսափել Վաշինգտոնի հետ անմիջական ռազմական բախման մեջ Թեհրանի ներգրավումից։
«Նա զինվորականներին հրամայել է պատասխան գործողությունները սահմանափակել Իսրայելի դեմ գաղտնի գործողություններով կամ Սիրիայում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների վրա պրոքսի խմբավորումների հարձակումներով»,–գրում է պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով` Խամենեին Իրանում և Լիբանանում տեղի ունեցած հարձակումները իսրայելական արշավի մաս է համարում։
Հիշեցնենք` հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների` գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։ Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլահին հաստատել է, որ պայթյունի հետևանքով 95 մարդ է մահացել։ Մինչ այդ ԶԼՄ–ները հայտնել էին 103 զոհի և 211 վիրավորի մասին։
Ինչպե՞ս կպատասխանի Թեհրանը Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությանը
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հրամանատարներին կոչ է արել խուսափել ԱՄՆ–ի հետ անմիջական ռազմական առճակատումից և հրամայել է պատասխան գործողությունները սահմանափակել Իսրայելի դեմ գործողություններով և ամերիկյան բազաների վրա «պրոքսի խմբավորւմների» գրոհներով։ Այս մասին հայտնում է «New York Times» թերթը։
Սակայն աղբյուրները թերթին հայտնել են, որ Իրանի գերագույն ղեկավարը հրամանատարներին հորդորել է ռազմավարական համբերություն դրսևորել և ամեն գնով խուսափել Վաշինգտոնի հետ անմիջական ռազմական բախման մեջ Թեհրանի ներգրավումից։
«Նա զինվորականներին հրամայել է պատասխան գործողությունները սահմանափակել Իսրայելի դեմ գաղտնի գործողություններով կամ Սիրիայում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների վրա պրոքսի խմբավորումների հարձակումներով»,–գրում է պարբերականը։
Հիշեցնենք` հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների` գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։ Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլահին հաստատել է, որ պայթյունի հետևանքով 95 մարդ է մահացել։ Մինչ այդ ԶԼՄ–ները հայտնել էին 103 զոհի և 211 վիրավորի մասին։
Աղբյուրը՝ armeniasputnik.am