Խոշոր հրդեհ Թեղուտ գյուղում. այն հաջողվել է մարել 8 ժամ անց միայն
Հունվարի 3-ին, ժամը 18։34-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղում այրվում է խոտի դեզ:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թեղուտ գյուղի «Սարի հողեր» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ հունվարի 4-ին, ժամը 03:18-ին: Այրվել է մոտ 30 տոննա կուտակած անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 1 ինժեներական տեխնիկա: