Աշխարհ

04.01.2024 18:15


Ուելսում անսովոր դիրքերով թաղված կմախքներով խորհրդավոր միջնադարյան գերեզմանոց է հայտնաբերվել

Ուելսում անսովոր դիրքերով թաղված կմախքներով խորհրդավոր միջնադարյան գերեզմանոց է հայտնաբերվել

Ուելսում հազվագյուտ վաղ միջնադարյան գերեզմանոց է հայտնաբերվել, որը ստիպել է հնագետներին գլուխ կոտրել դրա վրա, հայտնում է BBC-ն։

Ենթադրվում է, որ այն թվագրվում է 6-րդ կամ 7-րդ դարով, և մինչ այժմ պեղվել է մոտ 70 գերեզմանից 18-ը:

Գերեզմանատունը գտնվում է ոչնչով չնշանավորված դաշտում՝ Ֆոնմոն ամրոցի տարածքում, Քարդիֆի օդանավակայանի թռիչքուղու մոտ։

Ռեդինգի համալսարանի օստեահնէաբան Սամեր Քորթսը պատմել է, որ կմախքները լավ վիճակում են՝ չնայած մոտ 1500-ամյա տարիքին:

Որոշ կմախքներ առեղծված են ներկայացնում. դրանք պառկած են ամենատարբեր դիրքերով:

Որոշները պառկած են մեջքի վրա, ինչը ժամանակի համար նորմալ է, մյուսները կողքի վրա են թեքված, ոմանք էլ թաղված են կծկված վիճակում՝ ծնկները բարձրացրած մինչև կրծքավանդակը։

Հնագետները չգիտեն, թե դա ինչ է նշանակում: Արդյո՞ք, գերեզմանատունը երկար ժամանակ է օգտագործվել, որի ընթացքում փոխվել են թաղման սովորույթները: Թե՞ մարդիկ էին տարբերվում իրարից։

Դոկտոր Էնդի Սիմանը, Քարդիֆի համալսարանի վաղ միջնադարյան հնագիտության մասնագետը, որը ղեկավարում է հետազոտական ​​թիմը, ասում է, որ ի տարբերություն ժամանակակից գերեզմանոցների, այն նման չէ մի վայրի, որտեղ ազատվում էին մահացածներից։

Բայց ամենախնդրահարույցն այն է, որ այստեղ հայտնաբերված արտեֆակտները ցույց են տալիս, որ այդ մարդիկ բոլորովին էլ սովորական մարդիկ չեն եղել:

Օրինակ, պեղումների վայրում հայտնաբերվել են անոթի բեկորներ, որոնք, ենթադրաբար, Ֆրանսիայի Բորդո շրջանից են, և սա միակ ներկրված իրը չէ. թիմը նաև գտել է խեցեղենի կտորներ, հավանաբար Հյուսիսային Աֆրիկայից:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը