Ուժեղ ալեբախությունը Ամանորի գիշերը ռումբ է հանել Կալիֆորնիայի լողափ
Կալիֆոռնիայի իշխանությունները հայտնել են, որ փոթորկոտ եղանակի հետևանքով ուժեղ ալեբախությունը Ամանորի գիշերը ռումբ է դուրս բերել Սանտա Կրուզի մերձակայքում գտնվող լողափ:
Իներտ ռումբը հայտնաբերվել է Սանտա Կրուզից մոտ 20 մղոն հարավարևելք գտնվող Պահարո լողափի ավազաթմբերում, հայտնել են Սանտա Կրուզ շրջանի շերիֆի գրասենյակից:
Շերիֆի սակրավորների ջոկատը ստուգել է ռումբը և դուրս բերել լողափից, հայտնել են շերիֆի գրասենյակից: Ֆերֆիլդում գտնվող Թրևիս ռազմաօդային բազայի աշխատակիցները վերցրել են այն՝ ոչնչացնելու նպատակով:

Աղբյուրը՝ news.am