Լրահոս

04.01.2024 12:40


Պայթյուն և փլուզում Ղազախստանի սրճարաններից մեկում. մահացածներ կան (տեսանյութ)

Պայթյուն և փլուզում Ղազախստանի սրճարաններից մեկում. մահացածներ կան (տեսանյութ)

Այս գիշեր Ղազախստանի Ուրալսկ քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը:

«Ժամը 2-ին սրճարանի շենքում տեղի է ունեցել գազաօդային խառնուրդի պայթյուն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Երկհարկանի շենքը փլուզվել է։ Նախնական տեկեղություններիով՝ 2 մարդ է մահացել։

Փլատակներից հանել են 6 մարդու, որոնցից 5-ը հոսպիտալացվել են:

Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը