Լրահոս

04.01.2024 13:36


Ազգային ժողովի մոտ բախվել են Kia-ն ու Ford-ը․ մեքենաներից մեկը կոտրել է խաչմերուկի լուսակիրը․ կան վիրավորներ

Ազգային ժողովի մոտ բախվել են Kia-ն ու Ford-ը․ մեքենաներից մեկը կոտրել է խաչմերուկի լուսակիրը․ կան վիրավորներ

Դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ազգային ժողովի հարևանությամբ Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Կարեն Ավետիսյանի վարած Kia մակնիշի և 22-ամյա Ժորժ Գոգորյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը