Կարծիք

05.01.2024 11:48


Ամեն գնով փորձում են ոչնչացնել եկեղեցին, բայց պայքարում է, ապրում է և միշտ հաղթում է Եկեղեցին

Ամեն գնով փորձում են ոչնչացնել եկեղեցին, բայց պայքարում է, ապրում է և միշտ հաղթում է Եկեղեցին

Հայոց աշխարհն աստվածային Սբ Երկիրն է:

Միմիայն Հայոց աշխարհում է, որ Միածին Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոս իջավ Իր աստվածային ողջ փառքի լույսով՝ Հայաստանի սրտում կերտելով լուսեղեն Սուրբ Էջմիածինը. միեղենը, հզորն ու հավիտենականը:

Այս աստվածային ճշմարտությունը խորագույնս խոցում, կուրացնում և մոլագարության մեջ է գցում Աստծուն խաչողներին և աշխարհին տիրել նկրտողներին և իրենց վաճառված հոգիներին... Եվ տեսանելի ու անտեսանելի հարվածներով խոցում են Հայոց աշխարհը, ամեն գնով փորձում են ոչնչացնել Եկեղեցին Հայկական՝ Քրիստոս Աստծո հավատարիմ, ուղղադավան և նպատակասլաց տապանը:

Եվ, սակայն, պայքարում է, ապրում է և միշտ հաղթում է Եկեղեցին Հայկական՝ պահպանելով ազգային Սբ Ավանդը և բացելով օրհնյալ գալիքը հայոց աստվածակիր ազգի:

Հայ մարդ, դու՝ ի Հայաստան և ի Սփյուռս, մնա հավատարիմ քո հարազատ Մայր Եկեղեցուն, եղիր նվիրյալ և նախանձախնդիր զավակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և շենացնողը Մայր Հայրենիքի:

Մեր սիրառատ միասնությամբ և գաղափարական հզոր ուժով պետք է խորտակենք մեր Ազգի և Հայաստանի երևելի և աներևույթ թշնամուն ու իր կամակատարներին:

Քրիստոս Փրկչի Սբ Ծննդյան լույսով լուսավորված և սիրով այլակերպված՝ ապրենք Հայկաբար և տեր լինենք մերազնյա Սբ Ավանդին:

Նկարը՝ «Մայր Տաճար», Հրաչյա Ռուխկյան, 1950-ական թթ. (Սբ Էջմիածնի թանգարանային հավաքածու)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը