Լրահոս

05.01.2024 14:39


Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհի տարբեր հատվածներում կան վթարված ավտոմեքենաներ

Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհի տարբեր հատվածներում կան վթարված ավտոմեքենաներ

Այսօր՝ հունվարի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Տեղացած առատ ձյան ու քամու հետևանքով ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասից դեպի Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի և Հրազդանի հշեջ փրկարարական ջոկատների փրկարարները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը ճանապարհի աջ ու ձախ կողմերում կան վթարի ենթարկված ավտոմեքենաներ։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավտոմեքենաների մի խմբաքանակ հավաքվում են և Հրազդանի պարեկները նրանց ուղեկցում են դեպի Աբովյանի պարեկների մոտ, վերջիններս էլ վարորդներին ուղեկցում են դեպի Երևան։

Փրկարարներն ու պարեկները 50-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել ձնակույտերի միջից, իսկ փրկարարական ավտոմեքենաները ճանապարհին արգելափակված 20-ից ավելի բեռնատարներ՝ «ֆուռեր» են դուրս բերել ճանապարհի արգելափակված հատվածներից։

Այս խորագրի վերջին նյութերը