Պրոդյուսեր. «Եթե նյութը նախագահականից է գալիս, բոլոր ալիքները ցույց են տալիս»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պրոդյուսեր Մամիկոն Չատինյանը նշել է, թե Հանրային հեռուստաընկերությունը շահում է լսարանի վստահությունը։
-Երբ ալիքներ էին ավելանում, ինձ թվում էր, թե շատ լավ կլինի, թե Հանրայինին մրցակիցներ կդառնան, և հաղորդումների որակը կլավանա։ Բայց այսօրվա դրությամբ Հանրայինն էլի առաջին տեղում է։ Ինֆորմացիոն ծրագիր «Հայլուրը», օրինակ, բոլորը նայում են։ Նախ՝ որ ավելի ազատ են, և երկրորդ՝ սփռման ավելի մեծ դաշտ ունի «Հ1»-ը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Վստահելու մակարդակի մասին էլ ասեմ, որ եթե նախագահականից է գալիս, բոլոր ալիքները ցույց են տալիս։ Նույնիսկ կան նյութեր, որ Հանրայինը ավելի շատ է ցույց տալիս, իսկ մյուս ալիքները վախենում են ու ասում. «Վա՜յ, հանկարծ չասեն՝ այս ի՞նչ արեցիք»,-ասել է նա։
Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե իր ասածից կարելի՞ է արդյոք ենթադրել, որ բոլոր հեռուստաընկերություններն էլ մի կետից են հրահանգավորվում՝ Մամիկոն Չատինյանը պատասխանել է.
-Ես ի՞նչ իմանամ։
-Իսկ գրաքննություն կա՞,-հետաքրքրվել է «7օր»-ը։
-Դա միշտ եղել է, կա ու կլինի,-պատասխանել է նա։
«7օր»-ը հաջորդ հարցին՝ արդյոք հասարակությունը կարո՞ղ է հայկական հեռուստաընկերություններից անաչառ լրատվություն ստանալ, Մամիկոն Չատինյանը պատասխանել է.
-Այն, ինչ որ մեր թերթերն են գրում, նույնն էլ հեռուստատեսությունն է տալիս։ Տարբերությունն այն է, որ այն թերթերի մեջ, որոնք պատվերով են գրում, թույն կա, և մի քիչ ավելի շատ են գրում։
Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հակադրվել է Մամիկոն Չատինյանին ու նշել, որ Հանրայինի վստահության ցուցանիշը շատ ցածր է։
-Վստահության մակարդակով Հանրայինը զիջում է՝ 65 %-ը դիտում է, բայց վաստահում է 30 %-ը, որովեհտև 30%-ն է իշխանամետ։ Իսկ «Շանթ»-ը դիտում է 30%-ը, վստահում է 20%-ը,-ասել է նա։

7or.am