Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը հղումով։
«Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Տիգրանաշենի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Ապարանի տարածաշրջանում, Մաստարա-Լանջիկ և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։