Ճապոնիայում օրերս տեղի ունեցած երկրաշարժերն առնվազն 126 մարդու կյանք են խլել
Ճապոնիայում նոր տարվա առաջին օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 126-ի։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին են վկայում Ճապոնիայի տարածաշրջանային իշխանությունների հրապարակած տվյալները։
Նշվում է, որ հզոր երկրաշարժերից հետո դեռ շարունակում են հետցնցումներ գրանցվել։
Ավելի վաղ հաղորդվել էր 110 զոհի և 516 վիրավորի մասին։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին կենտրոնական Ճապոնիայում ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ՝ ամենաուժեղն է Ճապոնիայի այս տարածքում 1885 թվականից ի վեր:
2011 թվականից ի վեր առաջին անգամ հայտարարվել է «մեծ երկրաշարժի» վտանգ, իսկ երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ։

Աղբյուրը` tert.am