Թուրքիայի արտգործնախարարը Բլինքենի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը Գազայում, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և տարածաշրջանային հարցեր։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլի Վահդեթթին առանձնատանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի պատերազմը, հումանիտար ճգնաժամը, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, երկկողմ և տարածաշրջանային հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։