Լրահոս

07.01.2024 12:22


Ենոքավանում լուսանկարվելիս 28-ամյա երիտասարդն ընկել է ժայռից ու մահացել

Ենոքավանում լուսանկարվելիս 28-ամյա երիտասարդն ընկել է ժայռից ու մահացել

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ հունվարի 6-ին Ենոքավան գյուղում 28-ամյա երիտասարդն ընկել է ժայռից ու տեղում մահացել։ Ըստ տեղեկությունների՝ «Խաչի Դոշ» կոչվող տեղանքում երիտասարդը ցանկացել է լուսանկարվել ժայռի վրա, սակայն ընկել է։

Կայքի տեղեկություններով՝ մահացած երիտասարդը ՌԴ քաղաքացի Նորայր Աղաբեկյանն է։

Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ նրա դին դուրս բերել ձորից։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը