Աշխարհ

07.01.2024 16:44


Արգենտինայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվում է ԱՊԼ

Արգենտինայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվում է ԱՊԼ

Արգենտինացի վինգեր Վալենտին Բարկոն շուտով նոր ակումբ կունենա։ Նա կմիանա անգլիական «Բրայթոն»-ին: Արգենտինայի Մ23 Օլիմպիական հավաքականի 19-ամյա խաղացողը որոշել է հեռանալ «Բոկա Խունիորս»-ից, հայտնում է armsport.am-ը։

Նա 6 տարվա պայմանագիր կկնքի Պրեմիեր լիգայի ակումբի հետ, հայտնում է լրագրող Գարսիա Գրովը։

Ֆաբրիցիո Ռոմանոն իր հերթին նշում է, որ «Բրայթոն»-ը պատրաստ է ակտիվացնել ֆուտբոլիստի՝ «Բոկա Խունիորս»-ի հետ պայմանագրում առկա տրանսֆերի փոխհատուցման կետը, որը կազմում է 10 մլն եվրո։

Նշենք, որ ըստ Transfermarkt-ի, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 13 մլն եվրո և նա Արգենտինայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է այս պահի դրությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը