Լրահոս

07.01.2024 17:05


Երևանում բերման է ենթարկվել գիշերային ակումբի սեփականատերը

Երևանում բերման է ենթարկվել գիշերային ակումբի սեփականատերը

Հունվարի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունու փողոցի 6 հասցեում գործող օֆիսներից մեկում կրակոցներ են հնչել: Հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայրից քննիչի հանձնարարականով ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Mercedes GL500, Mercedes G և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Տեղում ոստիկանները կրակոցներ արձակելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով պարեկների հետ բերման են ենթարկել ու ոստիկանույթան Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քանի քաղաքացիների:

Բերման ենթարկվածների մեջ է Երևանի բնակիչ 44-ամյա Արման Մարտիրոսյանը, ով կասկածվում է իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ օդ կրակոցներ արձակելու մեջ:

Բերման են ենթարկվել նաև Երևանի բնակիչներ 18-ամյա Վահան Մ-ն, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արման Մ.-ի որդին է, Երևանի բնակիչ 22-ամյա Երվանդ Ն.-ն, Երևանի բնակիչ 35-ամյա Ընծա Դ.-ն, Երևանի բնակիչ 46-ամյա Արտաշես Ն.-ն, և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացվել Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Զոյա Հ.-ն և Երևանի բնակիչ 30-ամյա Սեդա Օ.-ն, վերջիններս ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկել է նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը