Լրահոս

07.01.2024 21:04


Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին Mercedes-ը մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է քարերին և հայտնվել Սևանա լճի ափին

Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին Mercedes-ը մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է քարերին և հայտնվել Սևանա լճի ափին

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Զավեն Մ-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և հայտնվել Սևանա լճի ափամերձ հատվածում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը