Քաղաքական

08.01.2024 09:47


Ադրբեջանը խաչքար է ավերել Մարտակերտում

Ադրբեջանը խաչքար է ավերել Մարտակերտում

Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ. ավերել են Մարտակերտում գտնվող խաչքարը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։

«Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին։

Ադրբեջանցիները այս անգամ ավերել են Մարտակերտ քաղաքի Դանիել Վարուժանի փողոցում գտնվող Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակն հավերժացնող խաչքար - հուշաղբյուրը։

Այն կանգնեցվել էր 2021 թվականի հոկտեմբերին Հարութ Բաբայանի հոր՝ Ռաշիդ Բաբայանի մտահղացմամբ ու անձնական միջոցներով»,-ասված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը