Գազայի հատվածում մարտական գործողությունները կշարունակվեն ամբողջ 2024 թվականի ընթացքում. Իսրայելի ՊԲ գլխավոր շտաբի պետ
Գազայի հատվածում մարտական գործողությունները կշարունակվեն ամբողջ 2024 թվականի ընթացքում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին Հորդանան գետի Արևմտյան ափ իսրայելական զորքեր այցելելու ժամանակ:
«Մենք, անշուշտ, կկռվենք Գազայում ամբողջ տարվա ընթացքում»,-նրա խոսքը մեջբերել է Ynet հարթակը:
Հալևին նշել է, որ Իսրայելի բանակը կպահպանի իր «զգոնությունը» Հորդանան գետի Արևմտյան ափին, ինչպես նաև հյուսիսում կդիմակայի «Հեզբոլլահ»-ի զինված կազմավորումներին։
Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի գերեվարմամբ։ ՀԱՄԱՍ-ն այս հարձակումը համարել է պատասխան Իսրայելի իշխանությունների գործողություններին Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի դեմ: Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Գազայի հատվածին և Լիբանանի ու Սիրիայի առանձին շրջանների, ինչից հետո հայտարարել է անկլավում ցամաքային գործողություն սկսելու մասին։ Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի Արևմտյան ափին: