Լրահոս

08.01.2024 12:16


Թալինում Toyota Camry-ն բախվել է քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Թալինում Toyota Camry-ն բախվել է քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հունվար 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 01:30-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 38-ամյա Արսեն Ամիրյանն ու 29-ամյա Եղիա Կոլակյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից ու օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը