Աշխարհ

09.01.2024 10:47


Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է այն։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Էլիզաբեթ Բորնն իր կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել, Մակրոնն ընդունել է այն»,-հայտնում է գործակալությունը։

Նամակում, որը մեջբերել է գործակալությունը, Բորնը հայտնել է ձեռնարկված բարեփոխումների ընթացքը շարունակելու անհրաժեշտության մասին։

Իր հերթին Մակրոնը շնորհակալություն է հայտնել Բորնին իր կատարած աշխատանքի համար։

«Տիկին վարչապետ, մեր ազգին ծառայելու ընթացքում ձեր աշխատանքն ամեն օր օրինակելի է եղել: Դուք խիզախությամբ, նվիրվածությամբ և վճռականությամբ կյանքի եք կոչել բարեփոխումները: Ի սրտե շնորհակալ եմ»,-գրել է Ֆրանսիայի նախագահը X-ի իր միկրոբլոգում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը