Աշխարհ

09.01.2024 20:20


Շերը հավատում է սիրուն. 77-ամյա փոփ թագուհին նոր լուսանկար է հրապարակել սիրելիի հետ

Շերը հավատում է սիրուն. 77-ամյա փոփ թագուհին նոր լուսանկար է հրապարակել սիրելիի հետ

Շերը հաստատ հավատում է սիրուն։ 77-ամյա փոփ թագուհին իր X միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել սիրելիի՝ 38-ամյա Ալեքսանդր «Էյ» Էդվարդսի հետ։ Լուսանկարում Շերը նստած է նրա ծնկին՝ մի ձեռքը՝ սիրելիի կզակին։

Իսկ տղամարդը ժպտում է Շերին՝ գրկելով նրա գոտկատեղը։ «Սերը հենց սեր է»,-լուսանկարը մակագրել է Շերը։

Շերի և Էդվարդսի մասին առաջին անգամ խոսվել է 2022 թվականի նոյեմբերին, սակայն նրանք բաժանվեցին անցյալ տարվա գարնանը: Այնուամենայնիվ, աշնանը զույգը վերամիավորվեց։

Սիրառատ լուսանկարը Շերը հրապարակել է մեկ օր անց, երբ նրան մերժեցին իր որդու՝ Էլայջա Բլու Ալմանի ժամանակավոր խնամակալությունը:

Դեկտեմբերի 27-ին նա միջնորդություն էր ներկայացրել՝ վերահսկելու իր 47-ամյա որդու ֆինանսները՝ կապված այն մտավախությունների հետ, որ վերջինը չի կարող «տնօրինել սեփական ֆինանսական ռեսուրսները»՝ թմրամոլության դեմ պայքարի պատճառով: Նա իր հայտարարության մեջ, մասնավորապես, գրել էր, որ «Էլայջային տրված ցանկացած գումար անմիջապես կծախսվի թմրանյութերի վրա և նա կմնա առանց ունեցվածքի»։

Այնուամենայնիվ, Ալմանը բողոքարկել է նրա պահանջը՝ դատարան ներկայացնելով իր սեփական հայտարարությունը: «Այս պահին գույքի նկատմամբ խնամակալության կարիք չկա, խնամակալի նշանակման հիմք չկա, առաջարկվող խնամակալը չունի առաջնահերթության իրավունք և պիտանի չէ պարտականությունների համար»,-ասվում է նրա իրավական փաստաթղթերում։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը