Աշխարհ

09.01.2024 11:53


Իսրայելը հարվածներ է հասցրել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցների ապաստանին

Իսրայելը հարվածներ է հասցրել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցների ապաստանին

Իսրայելը հարվածել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության անձնակազմի ապաստանին, որտեղ ավելի քան 100 մարդ էր ապրում։ Այս մասին կազմակերպությունը հայտնում է X սոցիալական ցանցի իր էջում։

Հարձակման հետևանքով տուժել է 4 մարդ, այդ թվում՝ 5-ամյա մի աղջիկ՝ կազմակերպության աշխատակիցներից մեկի դուստրը։ Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Կազմակերպության աշխատակիցները ընտանիքներով տեղափոխվել են մեկ այլ ապաստարան։

Կազմակերպությունը նշում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը նախապես տեղեկացված են եղել ապաստանի մասին։ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը տարհանման մասին ծանուցումներ չի ստացել։ Ներկայումս կազմակերպությունը փորձում է հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը