Աշխարհ

09.01.2024 19:40


LG-ն և Samsung-ը ներկայացրել են լիովին թափանցիկ հեռուստացույցներ (լուսանկար)

LG-ն և Samsung-ը ներկայացրել են լիովին թափանցիկ հեռուստացույցներ (լուսանկար)

Հարավկորեական LG և Samsung ընկերությունները հայտարարել են լիովին թափանցիկ հեռուստացույցներ թողարկելու ծրագրերի մասին, ինչը կարող է լինել հեռուստատեսային տեխնոլոգիայի հաջորդ թռիչքը, գրում է Daily Mail-ը:

Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող LG-ն երկուշաբթի Լաս Վեգասում CES 2024 ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է անլար թափանցիկ սարքի մասին: Ընկերության ներկայացուցիչները բեմում ներկայացրել են 77 դյույմ անկյունագծով անլար էկրանը:

LG Signature OLED-T-ն համարվում է աշխարհի առաջին 4k, անլար, թափանցիկ OLED հեռուստացույցը: Չմիացված ժամանակ այն թափանցիկ ապակու տեսք ունի: Իսկ երբ միացվում է, օգտագործողը կարող է էկրանը շարունակել թափանցիկ պահել կամ դարձնել անթափանց, որպեսզի դրա հետևի ֆոնն այլևս չերևա:

«OLED T-ն ստեղծում է բացության զգացում: Հեռուստացույցն այլևս դոմինանտ չէ սենյակում: Բացի այդ, OLED T-ն դիզայնի օբյեկտ է դառնում»,-ասել է LG-ի ղեկավար Ֆրենկ Լին:

Դրանում կիրառվել է նոր Alpha 11 չիպը, որն արհեստական բանականության օգնությամբ 70 տոկոսով բարելավում է գրաֆիկական աշխատանքը և 30 տոկոսով ավելի արագացնում մշակման արագությունը՝ համեմատած նախորդ սերնդի չիպի հետ:

LG-ն դեռևս չի հայտարարել թափանցիկ հեռուստացույցի գնի մասին, սակայն այն կարող է գերազանցել 100,000 դոլարը:

Մրցակից Samsung ընկերությունը նույնպես թափանցիկ էկրան է ներկայացրել սպառողական էլեկտրոնիկայի CES 2024 ցուցահանդեսի ժամանակ, սակայն դրա վերաբերյալ տեղեկություններ ներկայացված չեն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը