Աշխարհ

09.01.2024 17:44


Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ

Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ

Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների` համապատասխան որոշումը կայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հունվարի 8-ին պետության ղեկավարը պաշտոնանկ է արել Էլիզաբետ Բոռնին, որը վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։

34-ամյա Ատալը մինչ այժմ կրթության նախարարն էր։

Ատալը դարձել է ամենաերիտասարդ վարչապետը Ֆրանսիայի պատմության մեջ։ Այսպիսով, նա առաջ է անցել Լորան Ֆաբիուսից, որը 1984 թվականին նախարարների կաբինետի ղեկավար է հաստատվել 37 տարեկանում։

Քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են, որ իր նոր պաշտոնում Ատալի գլխավոր խնդիրներից մեկը կլինի իշխող «Վերածնունդ» կուսակցության հաջողության ապահովումը հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում:

Այս խորագրի վերջին նյութերը