Կարծիք

10.01.2024 10:25


«Հանրային ձայնի» հակահանրային քվեարկությունը

«Հանրային ձայնի» հակահանրային քվեարկությունը

Ինչպես հայտնի է, կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման որոշումն անցկացրեցին ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» + «Հանրապետություն» կոալիցիան, այլ նաև նրանց ոչ ֆորմալ կոալիցիոն գործընկեր «Հանրային ձայն» խմբակցությունը՝ տխրահռչակ Դոգի խմբակը: Եթե առաջին երկուսը կողմ քվեարկեցին այդ որոշմանը, ապա Դոգի խմբակցությունը, քվեարկությանը մասնակցելով, քվորում ապահովեց և դրանով իսկ ապահովեց ժողովրդին թալանող այդ որոշումն անցկացնելուն:

Եթե դոգենք չմասնակցեին քվեարկությանը, ապա քվորում չէր ապահովվի և այդ թալանչիական որոշումը չէր անցնի:

«Հանրային ձայնն» իր հակահանրային քայլը հիմա փորձում է «արդարացնել»: Ասում են, թե, իբր, եթե քվորում չապահովեին, ապա Երևանի բյուջեն էլ չէր ընդունվի ու ահագին լավ բաներ չէին արվի: Ասում են, իբր, բոլոր հարցերը մեկ փաթեթով էին բերել: Ստո՛ւմ են: Շնավարի ստում են: Երևանի 2024-ի բյուջեն առանձին էր քննարկվում ու քվեարկվում: Ու եթե դոգենք նիկոլենց բերած բյուջեում լավ բաներ էին տեսնում, ապա կարող էին միայն դրա քվեարկությանը մասնակցել, այլ ոչ թե ժողովրդին թալանող ու համ էլ՝ կասկածելի շինթույլտվություններ ենթադրող որոշումների համար քվորում ապահովեին:

Բացի այդ: Դոգենք հայտարարում էին, որ, իբր, իրենց առաջարկները կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների մասով անցել են ու դրա համար են իրենք քվորում ապահովել: Այս մասով էլ են ստում: Շնավարի ստում են: Ասում էին, իբր, իրենք առաջարկել են, որ կիրակի օրերին այդ կայանատեղիներն անվճար կլինեն: Բոլորն արդեն գիտեն, որ նման բան չկա: Կիրակի օրերին էլ են ժողովրդին թալանող գներ սահմանել ավտոկայանատեղիների համար:

Հիմա Երևանի քաղաքապետարանում կա կոալիցիա և այդ կոալիցիան երեք մասից է բաղկացած՝ Նիկոլի «դուշով» ՔՊԿ-ականները, Նիկոլի հաճախորդ Արամ Սարգսյանի կուսակիցները և Դոգի դրածոները:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը