Աշխարհ

10.01.2024 12:31


Լոս Անջելեսում կայացել է պատվավոր «Օսկար»-ի շնորհման արարողությունը

Լոս Անջելեսում կայացել է պատվավոր «Օսկար»-ի շնորհման արարողությունը

Ռեժիսոր Մել Բրուքսը, դերասանուհի Անջելա Բասեթը և կինոխմբագիր Քերոլ Լիթլթոնը «Օսկար»են ստացել կինեմատոգրաֆիայի ոլորտում ակնառու նվաճումների համար (պատվավոր «Օսկար»), արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի։

Պատվավոր «Օսկար»-ը շնորհվում է «Կինոյում ակնառու նվաճումների, կինոարվեստի և գիտության առաջխաղացման գործում ունեցած բացառիկ ավանդի և ակադեմիային մատուցած ակնառու ծառայության համար»:

Պատվավոր «Օսկար» 14-րդ մրցանակաբաշխությունը Հոլիվուդում դերասանների և սցենարիստների գործադուլների պատճառով 2023 թվականի նոյեմբերի 18-ից հետաձգվել է 2024 թվականի հունվարի 9-ին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը