Ներքին Չարբախում Mercedes-ը տապալել է բետոնե էլեկտրասյունը, գազատարի հենասյուները և գլխիվայր շրջվել
Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Արամ Մկրտչյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Ներքին Չարբախի 1-ին փողոցում՝ «Բարիք» հիպերմարկետի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակի երկաթե հենասյուներին, կոտրել բետո էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտով անցնող ջրատարի մոտ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Երբ շտապօգնության բժիշկների խումբը ժամանել է, վարորդը սկզբում հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ինչի պատճառով շտապօգնությունը մեկնել է, բայց որոշ ժամանակ անց հերթական շտապօգնությունն է ժամանել, ու նրան տեղափոխել են հիվանդանոց: Մինչև այդ նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: