Կարծիք

10.01.2024 15:56


Պետական հաստատությունները ղեկավարող հակապետական տարրերն արցախցիներին որևէ բացատրություն չեն տալիս

Պետական հաստատությունները ղեկավարող հակապետական տարրերն արցախցիներին որևէ բացատրություն չեն տալիս

Խնդրում եմ իրավաբաններին, ովքեր տեղյակ են, խորհրդակություն տրամադրել Արցախի մեր քույրերին ու եղբայրներին իրենց կարգավիճակի վերաբերյալ․ դրա կարիքը նրանք շատ ունեն:

Չեն կողմնորոշվում՝ Հայաստանի քաղաքացիություն ընդունե՞ն, ստանա՞ն փախստականի կարգավիճակ կամ փաստաթուղթ, թե՞ պահպանեն Արցախի անձնագրերը:

Պարզաբանման հարցերը.

- փախստանի կարգավիճակ ստանալու դեպքում ինչ-որ փոխհատուցում ստանալո՞ւ են, թե՞ ոչ,

- փախստականի փաստաթուղթ ստանալու դեպքում իրենց անձնագրերով կարո՞ղ են ճանապարհորդել այլ երկրներ,

-Արցախի անձնագրերը պահելու դեպքում որքա՞ն ժամանակ են կարող դրանցից օգտվել և այլն:

Մարդիկ չեն կողմնորոշվում, չգիտեն ինչ անեն ու ոչ ոք իրենց չի բացատրում, թե ինչ անել:

Հասկանալի է, որ պետական հաստատությունները ղեկավարող հակապետական տարրերը նրանց որևէ բացատրություն չեն տալիս, և հույսը իրավաբանների վրա է:

Եւս մի կարևոր հարց՝ 2020 թվականի պատերազմից հետո Լաչինից և մյուս վայրերից տեղափոխվածներն ամիսներով թոշակ չեն ստանում, և նրանց նույնպես ոչ ոք չի պարզաբանում ինչպես է լուծվելու այդ հարցը, կամ էլ չի լուծվելու: Ինչ կարգավիճակ նրանք ունեն: Կան տարիքով մարդիկ, ովքեր անելանելի վիճակում են հայտնվել: Այս հարցի պարզաբանումը ևս կարևոր է:

Լրագրողնեորին նույնպես կոչ եմ անում այդ հարցերով դիմել կիսամեռ պետական մարմիններին պարզաբանումներ ստանալու համար:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը