Չինացին աղքատ է ձևացել և միայն 20 տարի անց որդուն խոստովանել է, որ միլիոնատեր է (լուսանկար)
Չինաստանում հայրը 20 տարի շարունակ աղքատ է ձևացել և որդուն չի ասել, որ նա իրականում միլիոնատեր է, գրում է World of Buzz-ը։
Ինչպես պատմել է ինքը՝ միլիոնատիրոջ որդին, հայրը միշտ ասել է, որ պարտքեր ունի։ Չինացին ճշմարտությունն իմացել է միայն համալսարանն ավարտելուց հետո:
Երիտասարդը, ավարտելով բուհն ու ստանալով դիպլոմ, ցանկացել է աշխատանք գտնել, որպեսզի օգնի ընտանիքին մարել ենթադրյալ պարտքերը, սակայն հայրը նրան հրավիրել է զրույցի և ասել, որ ինքն իրականում սեփական ընկերություն ունի։
«Հայրս ինձ առաջարկեց շարունակել իր գործը»,-ասել է երիտասարդը:
Պարզվել է, որ ընտանիքն ունի մեծ առանձնատուն և ութ շքեղ ավտոմեքենա: Սակայն քսան տարի նրանք ապրել են գյուղում մի փոքր տանը:
Այնուամենայնիվ, չինացին ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ նա աշխատում է իր հոր ընկերությունում, նրա աշխատավարձը «այնքան էլ բարձր չէ», և նա աշխատանքի է գնում իր էլեկտրական մոտոցիկլետով, այլ ոչ թե լիմուզինով:

Աղբյուրը՝ tert.am